![ԱՄԻՕ ԲԱՆԿ logo](/upload/logo/2956425logo.png)
Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի սպասարկող | «Զվարթնոց» մասնաճյուղ
ԱՄԻՕ ԲԱՆԿ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
17.07.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
Հաճախորդների ներգրավում, պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ, արագ և որակյալ սպասարկում:
Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային. 09:00-21:00, 21:00-09:00:
Պարտականություններ
- ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար)
- Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում
- Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում
- Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում
- Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում
- Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում
- Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և, ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում, ծրագրային ձևակերպման ապահովում
- Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների և/կամ տնտեսագիտության ոլորտներում
- Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Microsoft Office-ի լավ իմացություն,ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է