Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների փոխհարաբերությունների մենեջեր

Կոնվերս բանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 01.07.2023
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կոնվերս Բանկը փնտրում է ակտիվ և հմուտ մասնագետ ՓՄՁ ֆինանսավորման վարչություն թիմին միանալու և ֆինասավորման ոլորտում նոր հաճախորդների արդյունավետ բացահայտելու և ներգրավելու համար:

Պարտականություններ

  • ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում հաճախորդների բացահայտում, պոտենցիալ վարկառուների ներգրավում,
  • Բանկային ծառայությունների և պրոուկտների առաջխաղացում/վաճառք,
  • Հաճախորդներին վարկավորման պայմանների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների գործունեության ֆինանսական վերլուծության իրականացում,
  • Շուկայի ուսումնասիրություն տվյալ ոլորտում,
  • Վարկերի մոնիտորինգի իրականացում, ժամկետանց հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • Վարկային պորտֆելի կառավարում,
  • Նոր հաճախորների ներգրավման նպատակով նորագույն գործիքների և մոտեցումների առաջարկում և ներդնում,
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարվող այլ աշխատանքների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն համապատասխան կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Լիզինգի և/կամ ֆակտորինգի ոլորտներում փորձը ցանկալի է,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Թիմում, ինչպես նաև անհատական արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Արագ որոշումներ կայացնելու հմտություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում