Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդի գոհունակության բարձրացման բաժնի Գլխավոր մասնագետ

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 27.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Ստեղծել և խթանել հաճախորդամետ մշակույթ
  • Կառավարել հաճախորդներից ստացված հետադարձ կապը՝
    • Վերլուծել ստացված հետադարձ կապը և դիտարկել այն որպես հաճախորդի կենսափորձի բարելավման հնարավորություն
    • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել ընթացակարգերի փոփոխություններ, մասնակցել ներդրմանը, հետևել և գնահատել արդյունքները
  • Բացահայտել հաճախորդներից հետադարձ կապի ապահովման նոր ուղիներ
  • Իրականացնել հաճախորդի ուղու քարտեզագրում յուրաքանչյուր պրոդուկտի և ծառայության համար
  • Հաճախորդների համար ստեղծել դրական, հիշվող կենսափորձ
  • Վերանայել հաճախորդների գրավոր բողոքների պատասխանները և ամփոփ հաշվետվությունը
  • Կազմել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն
  • 1+ տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում և 1+ տարվա փորձ հաճախորդների կենսափորձի, գոհունակության բարձրացման բնագավառում
  • Սպասարկման միջազգային ստանդարտների/մոտեցումների իմացություն
  • Հաճախորդների գոհունակության չափման համակարգերին ծանոթություն
  • Անգլերեն լեզվի միջինից բարձր իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Հաճախորդամետ մտածողություն
  • Վերլուծական և գործնական մոտեցում խնդիրների լուծմանը
  • Համագործակցելու և բանակցություններ վարելու հմտություններ
  • Վճռականություն
  • Թիմայնություն
  • Նախաձեռնողականություն
  • Բազմաբնույթ աշխատանքների իրականացում

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. օգոստոսի 27-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում