Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գույքի կառավարման վարչության առաջատար մասնագետ

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Պետական, Ոչ Կոմերցիոն
Վերջնաժամկետ` 05.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Գույքի կառավարման վարչության առաջատար մասնագետ` իր թիմը համալրելու նպատակով

Պարտականություններ

  • Իրականացնել Ընկերության Ջրամատակարարման և Ջրահեռացման (ՋևՋ) համակարգերի, գույքի հաշվառման և գույքագրման գործընթացները;
  • Իրականացնել գույքի՝ Ընկերությանը հանձման-ընդունման հետ կապված աշխատանքները։
  • Մասնակցել այդ գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման և կազմման աշխատանքներին;
  • Մասնակցել Ընկերությունում շահագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման/օտարման գործընթացին;
  • Մասնակցել Ընկերության կողմից չշահագործվող ենթահամակարգերը Վարձատուին հետ հանձման գործընթացներին;
  • Մասնակցել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի և նորակառույց հիդրոտեխնիկական համակարգերի Ընկերությանը փոխանցման, հանձման-ընդունման հետ կապված գործընթացներին, օժանդակել այդ գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման և կազմման աշխատանքներին;
  • Մասնակցել Ընկերության ՋևՋ համակարգերի, կառուցվածքների սանիտարական պահպանման գոտիների համար պետությանը կամ համայնքներին (այսուհետ՝ Սեփականատեր) պատկանող հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագրերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքման գործընթացներին;
  • Աջակցել ՋևՋ համակարգերի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային համապատասխան ստորաբաժանումներում, իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքներին;
  • Մասնակցել Ընկերության հիմնական միջոցների վերագնահատման գործընթացներին;

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում (ադմինիստրատիվ աշխատանք, վարչական գործ, հաշվապահություն, պահեստի կառավարում կամ այլ համանման աշխատանքներ)
  • Համակարգչային ծրագրերի (MS Excel, Word, G suite, Outlook ) իմացություն
  • Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Թիմային աշխատանք
  • Կազմակերպչական, գրավոր և բանավոր հաղորդակցման ունակություններ

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները /CV հայերեն կամ անգլերեն լեզուներով կից էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Գույքի կառավարման վարչության առաջատար մասնագետ: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում