Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի մենեջեր

AC Design Engineering

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 22.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մեր պրոֆեսիոնալ ճարտարագիտական թիմը փնտրում է գրասենյակի մենեջերի, ով ակտիվ և նախաձեռնող է, սիում է համակարգել, պատրաստակամ է և բարյացկամ։

Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն՝ ստեղծելով լավագույն պայմանները աշխատողների համար։

Պարտականություններ

  • Ապահովել գրասենյակի բնականոն, անխափան աշխատանքները՝ աջակցելով թիմերի միջև կոմունիկացիային։
  • Վարել ներքին և արտաքին նամակագրություն, ստանալ նամակներ ու փաստաթղթեր (թղթային և էլեկտրոնային), բաշխել դրանք համապատասխան բաժինների միջև, ապահովել ընկերության կանոնակարգին համապատասխան փաստաթղթաշրջանառություն և արխիվացում։
  • Աջակցել հանդիպումների պլանավորմանը, կազմել ընթացիկ արձանագրություններ, հետևել համապատասխան կատարողներին հետագա հանձնարարականների փոխանցմանը, ինչպես նաև հատուկ որոշումների տարածմանը ընդհանուր աշխտակիցներին։
  • Կապ պահել գործընկերների և պատվիրատուների հետ, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում և ընկերության շահերին համապատասխան վարել բանակցություններ։
  • Հետևել ընկերության աշխատակիցների կողմից ընդունված կանոնակարգերի պահպամնանը։
  • Ապահովել գրասենյակային տեխնիկայի և պարագաների ձեռքբերման և սպասարկման կազմակերպումը։
  • Իրականացնել տնօրենի այլ ընթացիկ հանձնարարականներրը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Գրասենյակային կամ այլ աշխատանքների համակարգման 2 և ավելի տարիների փորձ։
  • Հաղորդակցման, բանակցելու և հարաբերություններ կառուցելու հմտություններ:
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, ինչպես նաև գաղտնիության պահպանման կարողություն:
  • Բազմաթիվ հանձնարարականներ միաժամանակ կարգավորելու և վերջնաժամկետներին հետևելու, պահմպանելու կարողություն, նրբանկատություն, ճկունություն հատկություններ։
  • Կազմակերպչական, արագ կողմնորոշվելու, ինքնուրույն աշխատելու հմտություններ։
  • Գրագիտություն՝ հայերենի, անգլերենի, ռուսերենի սահուն իմացություն։
  • Համակարգչային հմտություններ (MS Office)՝ ներառյալ տեքստերի ու տվյալների արագ մուտքագրում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

ժամերը՝ 09։00-18։00, շաբաթ օրը՝ 09։00-15։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում