![8778 Հայաստան Տեղեկատու logo](/upload/logo/1831267logo.png)
Գրաֆիկական դիզայներ (ամբողջ դրույք)
8778 Հայաստան Տեղեկատու
Ոլորտ`
Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
18.07.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
"ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ" փնտրում է գրաֆիկական դիզայների, ում հիմնական աշխատանքը կլինի SMM-ի, մեյլինգի, հատուկ առաջարկների համար գրաֆիկական նյութերի ստեղծումը։
Մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն հետևյալ ունակությունները․
- առաջնային՝ գրաֆիկական ծրագրերի ՎԱՐԺ իմացություն
- ստեղծագործելու հմտություն (խրախուսվում են գեղարվեստական ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները),
- սոցիալական ցանցերում գովազդ ստեղծելու կարողություն,
- սոցիալական էջերի տեխնիկական հնարավորությունների իմացություն,
- SMM-ի նախագծման հմտություններ՝ հաշիվների, խմբերի ստեղծում բոլոր սոցիալական հարթակներում,
- SMM-ի թրենդներին, փոփոխություններին հետևելու հմտություն՝ դրանք աշխատանքում արդյունավետ օգտագործելու նպատակով։
Պարտականություններ
- համագործակցող կազմակերպությունների սպասարկում` կայքում նկարների, ապրանքանիշերի, հատուկ առաջարկների տեղադրում:
- կազմակերպության ամբողջական պրոֆիլի ստեղծում և համապատասխանեցում հաճախորդի հետ։
- ֆեյսբուքյան հրապարակումների տեղադրում, պլանավորում, մեկնաբանություններին և հաղորդագրություններին պատասխանում։
- ապրանքանիշերի, նկարների, ապրանքների, հատուկ առաջարկների հարցում, մշակում և տեղադրում կայքում, գրքում, շտեմարանում:
- նամակների ցրման նյութերի հարցում, մշակում և տարածում համապատասխան ծրագրերով:
- գովազդային նյութերի, ֆեյսբուքյան հրապարակումների, հատուկ առաջարկների պատրաստում և հրապարակում:
- հսկել և հաստատել հաճախորդների կողմից կայքում կատարված մուտքերը:
- ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բակալավր)
- Աշխատանքային փորձ SMM-ի, դիզայնի, գովազդի ոլորտներում (նվազագույնը՝ 2 տարի)
- Թիմում աշխատելու ունակություն
- Ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սթրեսակայունություն
- Դիզայներական ծրագրերի ԼԱՎ իմացություն
- OutLook ծրագրի իմացություն
Հավելյալ նշումներ
ՊՈՐՏՖՈԼԻՈՆ ուղարկել ռեզյումեի հետ միասին։