Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ (սկսնակ)

Carrefour Armenia

Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ` 28.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր Հայաստանը փնտրում է դեկորացիայի բաժնի դիզայներ- աշխատակից, ով պատասխանատու կլինի ընկերության գովազդային դեկորացիաների նախագծման, մշակման, տպագրման և խանութ-սրահներում տեղադրման համար, ով պետք է աշխատի ընկերության փոքր տպարանում։

Պարտականություններ

  • Մշակել և ձևավորել համապատասխան նյութեր
  • Դեկորացիաներ նախագծել, և տպագրել ընկերության փոքր տպարանում
  • Շաբաթական ակցիաներ, գովազդային նյութեր պատրաստել, տպագրել և համապատասխան հատվածներում փակցնել, տեղադրել

Պահանջներ

  • Corel draw / Photoshop illustrator
  • Adobe photoshop
  • ստեղծագործելու ունակություն
  • Տպագրական սարքերի և նյութերի հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Սովորելու ցանկություն
  • ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու կարողություն (աշխատանքը ենթադրում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ կապված դեկորացիների տեղադրման, չափագրման, կտրատման հետ)

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե (CV) էլ. հասցեին, (նամակի դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը) կամ դիմել մեզ նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Կարող եք նաև զանգահարել 055 833 971 հեռախոսահամարին:

Աշխատաժամանակը՝ 6-օրյա գրաֆիկ, օրական 8 ժամ, ընդմիջում 1 ժամ:
Տրամադրվում է նաև բժշկական ապահովագրություն

Աշխատանքի վայր՝ Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան ընկերության գլխամասային գրասենյակ

Տրամադրվում է բժշկական ապահովագրության փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում