Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր տնօրենի օգնական

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 10.06.2022
Քաղաք` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Armenia wine գինու գործարանը փնտրում է բանիմաց, խելացի և նպատակասլաց անձնավորության, ով կարող է զբազեցնել Գլխավոր տնօրենի օգնականի հաստիքը:

Պարտականություններ

  • Վերահսկել Գլխավոր տնօրենի կողմից ստորաբաժանումներին և աշխատակիցներին հանձնարարված առաջադրանքների ճիշտ և սահմանված ժամկետներում իրականացմանը:
  • Հետևել Գլխավոր տնօրենին ուղարկվող հաշվետվություններին և դրանց ժամանակացույցին։
  • Անհրաժեշտության դեպքում հանդիսանալ կապող օղակ ստորաբաժանումների ղեկավարների, անձնակազմի, արտերկրի կազմակերպությունների միջև։
  • Կազմակերպել կոնֆերանս զանգեր, հանդիպումներ, քննարկումներ ներքին թիմի և միջազգային գործընկերների հետ:
  • Կազմակերպել և հետևել Գլխավոր տնօրենի գործնական հանդիպումների օրացույցին, որի համաձայն պատրաստել համապատասխան փաստաթղթեր, օրակարգ, ժողովների արձանագրությունններ և կորդինացնել դրանց վերաբերվող ողջ գործընթացը:
  • Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ կազմակերպել միջոցառումներ:
  • Կատարել թարգմանություններ անգլերենից և ռուսերենից հայերեն և հակառակը։
  • Պատրաստել թղթակցություն, հաշվետվություններ, կազմել արձանագրություններ և հետևել դրանց իրագործմանը` սահմանված ժամկետներում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն.
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ.
  • Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ.
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր գերազանց իմացություն.
  • MS office, ՀԾ ծրագրերի իմացություն:
  • Բանակցելու հմտություններ.
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր ՝ երկ-ուրբ

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում