Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 31.03.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է փորձառու գլխավոր մեխանիկ, ով պատասխանատու կլինի Ընկերության սարքավորումների տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման համար․

Պարտականություններ

  • Վերահսկել և կարգավորել Ընկերության առկա մեխանիկական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը՝ համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի,
  • Վերահսկել և ապահովել մեխանիկական սարքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման գործընթացի անվտանգ իրականացումը,
  • Պատրաստել ժամանակացույց իրականացվելիք ամենօրյա ստուգումների և նորոգումներ վերաբերյալ,
  • Իրականացնել համապատասխան փաստաթղթերի լրացումը, ինչպես նաև ղեկավարությանը ներկայացնել ամսական հաշվետվություններ,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Արտադրությունում Գլխավոր մեխանիկի նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն ինժեներական կրթություն,
  • Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝

Վեցօրյա, կիրակի հանգիստ

Աշխատանքային ժամեր՝

08։30-ից մինչև 17։30, շաբաթ՝ 08։30-ից 13։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում