Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐ

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 17.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Մենք փնտրում ենք գլխավոր ինժեների մեր սպասարկման կենտրոնի աշխատանքները վերահսկելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Համակարգել վերանորոգող մասնագետների և տեղադրող մասնագետների աշխատանքը,
  • Տրամադրել մասնագիտական աջակցություն,
  • Հետևել հանձնարարված, կատարված, բաց մնացած գործերի դինամիկային,
  • Կապ հանդիսանալ մասնագետների և հաճախորդների միջև․
  • Ըստ անհրաժեշտության հաճախորդներին տալ մասնագիտական բացատրություն՝ կապված ապրանքների հետ։

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ինժեներիայի կամ հարակից ոլորտներում,
  • 5+ տարիների աշխատանքային փորձ համանման ոլորտում,
  • Թիմ ղեկավարելու հմտություն,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Ճկունություն,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում