Գլխավոր ինժեներ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
12.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր ինժեների՝ կառուցապատման և շինարարության ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Կառուցապատման և քաղաքաշինության ծրագրերի պատշաճ կազմակերպում
- Հետևել և տիրապետել շինթույլտվություններին և առհասարակ շինարարությանն առնչվող ՀՀ օրենքներին և նորմատիվ ակտերին, որոնցով կանոնակարգվում են շինարարական կազմակերպության արտադրա-տնտեսական և ֆինանսա-տնտեսագիտական գործունեությունը
- Արտադրա-տնտեսական պլանների կազմում և համաձայնեցում համապատասխան ինստանցիաների հետ՝ նախագծային ինստիտուտ և պետական այլ կառույցներ, այդ գործընթացի վերահսկում․
- Ապահովել Ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, շինարարության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացումը, շինարարական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ժամանակին ու որակյալ նախապատրաստումը, սարքավորումների տեխնիկական շահագործումը, վերանորոգումը և արդիականացումը:
- Մշակել տարեկան և ընթացիկ շինարարության սպասարկման և տեխնիկական վերազինման պլան:
- Ընկերության միջին և երկարաժամկետ բիզնես-պլաններին համապատասխան ղեկավարել վերակառուցման և արդիականացման միջոցառումների մշակումը:
- Իրականացնել վերահսկողություն բնապահպանական անվտանգության ապահովման, տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ:
- Ապահովել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն ու ժամանակացույցի պահպանումը, շինարարական աշխատանքների համապատասխանությունը ծավալաթերթերին, բիզնես-նախագծին, նորմատիվ պահանջներին, շինարարական որակի ապահովման նորմերին և պայմանագրով նախատեսված այլ տեղական ու միջազգային պայմաններին:
- Կազմակերպել նախագծերի պատրաստման գործընթացը շինարարատեխնիկական և ֆինանսական մասով՝ ենթակապալառուների և մատակարարների հետ Ընկերության արդյունավետ համագործակցության նպատակով:
- Ապահովել պայմանագրերով նախատեսված պայմանների իրականացումը, դրանց խախտման դեպքում վարել բանակցություններ՝ վեճերի կարգավորման նպատակով,
- Հսկողություն իրականացնել շինարարական նյութերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսվող միջոցների նկատմամբ:
- Ապահովել նախագծերի և ծավալաթերթերի կազմման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
Պահանջներ
- բարձրագույն մասնագիտական կրթություն
- նվազագույնը 3-5 տարվա անընդմեջ մասնագիտական աշխատանքային փորձ շինարարության ոլորտում գլխավոր ինժեների պաշտոնում։ Աշխատանքային փորձում ցանկալի է ներառված լինի հետևյալ կառույցների հետ աշխատանք՝ «Քաղաքաշինության կոմիտե» կամ «Քաղաքապետարան», «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ», «Էլեկտրական Ցանցեր», «Որակի տեսչական մարմին»
- նորմատիվային գործիքակազմերի գերազանց տիրապետում․
- համակարգչային գերազանց գիտելիքներ։
- վերլուծական միտք
- բանակցային հմտություններ․
- թիմում աշխատելու ունակություն
- հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու հմտություններ,
- պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
- պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը մրցակցային բարձր։
Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։
Աշխատանքային ժամեր՝ 09։00–ից 18։00։