Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահի տեղակալ

Պռոշյանի Կոնյակի Գործարան ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 10.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պռոշյանի կոնյակի գործարան ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի տեղակալ։

Պարտականություններ

  • Պարտականությունները.

  • Պատասխանատու է ընդհանուր հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների եւ ընթացակարգերի վերահսկողության համար.
  • Իրականացնել Կազմակերպության արդյունավետ հաշվապահական հաշվառում
  • Իրականացնել Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը
  • Պատասխանատու է հաշվապահական տեղեկատվության վերլուծության միջոցով ոչ ընթացիկ հիմնական միջոցների հսշվառման և գրանցման համար, ինչպես նաև կապիտալի, պարտավորությունների ճշգրիտ գրանցման համար
  • Համակարգում է կանխիկ գործարքների և բանկային գործառնությունների իրականացումը
  • Մշակում և պահում է ֆինանսական տվյալների բազաները
  • Ապահովում է եկամուտների եւ ծախսերի ճշգրիտ և համապատասխան գրանցումները՝ իրականացնելով վերլուծություն
  • Ապահովում է կազմակերպության ստանդարտ պրակտիկաների հետ համապատասխանությունը
  • Սերտորեն աշխատում է արտաքին աուդիտորների հետ ամենամյա աուդիտորական գործընթացների ժամանակ՝ տրամադրելով պահանջվող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ բացատրություններ և անհրաժեշտ տեղեկատվություն
  • Ապահովում է ներքին վերահսկողության ընթացակարգերի և հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանությունը
  • Ապահովում է ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը,
  • Պատրաստում է տարեկան ֆինանսական հաշվետվություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տվյալ կամ հարակից ոլորտում՝ ֆինանսներ,հաշվապահական հաշվառում և աուդիտ,
  • Համակարգչային գիտելիքներ, այդ թվում Excel-ի և 1C ծրագրի իմացություն,
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Առնվազն 5 և ավելի տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը՝ որպես գլխավոր հաշվապահ տեղակալ,
  • Բնավորության Ճկունություն և հարմարվողականություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր, ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00։

Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։

Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան, Աշտարակի խճուղի 2ա

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը էլ. հասցեին:

Աշխատավարձը բարձր ՝ մրցակցային:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում