Գլխավոր Հաշվապահ
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Գլխավոր Հաշվապահի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
-
Հաշվապահական հաշվառման և հարկային քաղաքականության մշակում` հաշվապահության միջազգային չափանիշներին և օրենսդրական պահանջներին համապատասխան,
-
Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
-
Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
-
Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
-
Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի չափանիշի ստեղծում,
-
Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում և առաջնային փաստաթղթերի համապատասխանության վերահսկում,
-
Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, և համապատասխան վերահսկողություն,
-
Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ՝ առավելագույնս հետևելով օրենսդրության պահանջներին և ընկերության շահերին,
-
Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում,
Պահանջներ
-
Նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
-
Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում
-
Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
-
Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
-
Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
-
ՀԾ իմացություն
-
Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)
-
Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենքի իմացություն
-
Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային oրեր` երկուշաբթի - ուրբաթ
Աշխ. Ժամեր ՝ 9:30 - 18:30
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին: