Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Կանաչ Սնունդ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 07.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կանաչ սնունդ ընկերությունը փնտրում է գլխավոր հաշվապահ

Պարտականություններ

  • Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում
  • Դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված համապատասխան գործառնությունների իրականացում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքի հետևում,
  • Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
  • Բանկային քաղվածքների մուտքագրում
  • Գնորդների պարտքերի վերահսկում
  • Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության
  • Ընկերության ֆինանսական հոսքերի կառավարում
  • Ընկերության ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կազմում
  • Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում
  • Բանկային գործարքների ձևակերպում և վերահսկողություն
  • Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում և հաշվապահական թիմի ղեկավարում
  • Պահեստի մնացորդի վերահսկում
  • Պաշտոնից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

  • ՀՀ Հաշվապահական ստանդարտների, հարկային օրենսդրության իմացություն
  • Հաղորդակցման բարձր մակարդակ
  • Ղեկավարման հմտություն
  • ՀԾ ծրագրի իմացություն
  • մին 3 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում

Հավելյալ նշումներ

Դիմեք՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում