Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր Հաշվապահ

AREX Co

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 03.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հաշվապահական հաշվառման ապահովում։

Պարտականություններ

  • Ընկերության ունեցվածքի, պարտավորությունների և տնտեսական գործառնությունների հաշվառում,
  • Հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների և ընթացակարգերի իրականացման վերահսկողություն,
  • Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված գործարքների արտացոլում համապատասխան հաշվապահական հաշվառման հաշիվներում,
  • Հարկերի և Օրենսդրությամբ սահմանված այլ վճարների հաշվարկում և փոխանցում,
  • Հարկային մարմնին, Ընկերության Ղեկավարին, աուդիտորներին և հաշվապահական հաշվետվությունների այլ օգտատերերին ճշգրիտ հաշվապահական տեղեկատվությամբ ապահովում,
  • Բանկային գործառնությունների իրականացում, համակարգում,
  • Նորաստեղծ պայմանագրերի, ներդրվող ներքին գործընթացների, հարկային և հաշվապահական հետևանք ունեցող որոշումների մասով քննարկումներին մասնակցություն,
  • Հարկային, վիճակագրական և այլ հաշվետվությունների կազմման և ներկայացման ապահովում։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի աշխատանքային փորձ (արտադրական ոլորտ),
  • Բարձրագույն կրթություն,
  • Հարկային և հարակից օրենսդրության լավ իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում