Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Win Consult

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 04.01.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ջի-Էմ Քընսալթ» հաշվապահական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի։

Պարտականություններ

  • Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվություններ, և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվություններ,
  • Կատարել աշխատավարձի հաշվարկ, և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը,
  • Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները,
  • Ապահովել ընկերության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարների և այլ իրավական ակտերի վերաբերյալ,
  • Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ Հարկային տեսչությանը, ինչպես նաև պետական և կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններին,
  • Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով,
  • Հաշվապահական հաշվառման վարում և փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
  • Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում հաշվապահական ծրագրում,
  • Վիճակագրական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին,
  • Հաշվապահական ծրագրերի ընթացիկ վարում,
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության, աուդիտի կամ այլ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ համպատասխան ոլորտում,
  • MS Office-ի գերազանց իմացություն,
  • ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
  • Վերջնաժամկետներով պայմանավորված միջավայրում զարգանալու կարողություն,
  • Թիմին մոտիվացնելու և սեփական օրինակով առաջնորդելու ունակություն,
  • Բացառիկ կազմակերպչական ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից- ուրբաթ, ժամը 09:00-18:00, շաբաթ՝ 11։00-15։00։

Հասցե՝ Տիգրան Պետրոսյան 40/2, 74 տարածք։

Աշխատավարձը՝ 500,000 և ավելի՝ կախված մասնագիտական գիտելիքներից

Դիմելու կարգը

Անհրաժեշտ որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը վերոնշյալ էլ․ հասցեին։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում