Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր ճարտարագետ (ինժեներ)

«Ավանգարդ գրուպ» ՍՊԸ

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 10.05.2024
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Կազմակերպությունը հրավիրվում է շինարարության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող հմուտ գլխավոր ճարտարագետի, ով կազմակերպելու, վերահսկելու և կոորդինացնելու է ճարտարագիտական և շինարարական աշխատանքները:

Պարտականություններ

​​

  • Շին.հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
  • Շինարարական նորմերի և պահանջների ապահովում,
  • Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն ու ժամա­նակացույցի պահպանում,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի՝ մրցութային փաթեթների, տենդերների նախահաշիվների, կատարողական ակտերի, ժամանակացույցերի, նյութածախսերի, վարման մատյանների ստուգում և անհրաժեշտության դեպքում կազմում,
  • Աշխատանքային գործընթացների պլանավորում և կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների կազմում,
  • Շինարարական նորագույն տեխնոլոգիաների առաջընթացի և զարգացման տենդենցներին հետևողականություն, դրանց կիրառման ընթացակարգերի մշակում կազմակերպության շին.աշխատանքներում կիրառելու նպատակով,
  • Շինարարական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովում,
  • Տարեկան և ընթացիկ շինարարության սպասարկման և տեխնիկական վերազինման պլանի մշակում,
  • Նախագծերի և ծավալաթերթերի կազմակերպում:

Պահանջներ

  • բարձրագույն շինարարական կրթություն
  • շինարարական նորմերի և պահանջների իմացություն
  • նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
  • նվազագույնը 3 տարվա շին.հրապարակի ղեկավարման փորձ
  • AutoCAD-ի և МS Office–ի գերազանց իմացություն
  • կազմակերպչական և ղեկավարման գերազանց հմտություններ
  • թիմում համակարգաված աշխատելու կարողություն
  • շինարարական նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ
  • տեխնիկական խնդիրները օպերատիվ լուծելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը մրցակցային բարձր

Ընդմիջում՝ Ընկերության միջոցների հաշվին

Տեղափոխումը աշխատանքի վայր Երևան քաղաքից կազմակերպությունն ապահովում է գործատուի միջոցների հաշվին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում