Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր ճարտարագետ

ՋիԹիԲի Հոլդինգս ՍՊԸ

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 23.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Տվյալ պաշտոնում գլխավոր ճարտարագետը ստանձնում է Ջի Թի Բիլդ ՍՊԸ-ի
նախագծման և շինարարական փուլերի ամբողջական ցիկլի ընթացքում
խորհրդատվության տրամադրման և աջակցության պատասխանատվությունը։
Գլխավոր ճարտարագետը սերտորեն զբաղվում է ծրագրի կատարման որակի և
արագության վերահսկողությամբ և խորհրդատվություն է տրամադրում ծրագրի
նախագծերի, իրականացման, կառավարման, ինչպես նաև տեղական շինարարական
նորմերի վերաբերյալ:

Պարտականություններ

Տնօրենի վերահսկողության ներքո՝ գլխավոր ճարտարագետը.
1. Պլանավորում, կազմակերպում, համակարգում և վերահսկում է բաժնի
գործունեությունը
2. Ղեկավարում է շինարարական նախագծերի պլանավորման և նախագծման
փուլերը
3. Որոշումներ է կայացնում և խորհրդատվություն տրմադրում գնումների բաժնին՝
գործառնական որոշումների վերաբերյալ
4. Խորհրդին և տնօրենին տրամադրում է փորձագիտական, ներքին տեխնիկական
խորհրդատվություն:
5. Տրամադրում է տեխնիկական փորձաքննություն նախագծային գծագրերի,
նախագծերի, տեխնիկական բնութագրերի և նախահաշիվ ծավալաթերթերի
վերաբերյալ
6. Վերահսկում և ստուգում է առաջարկվող տեխնիկական լուծումների
արդյունավետությունը (անհրաժեշտության դեպքում գծագրերում կատարում է
փոփոխություններ), տրամադրում է տեխնիկական հիմնավորումներ գնումների
գործընթացի կազմակերպման համար
7. Ապահովում է ոլորտի այլ մասնագիտական և օժանդակ անձնակազմի
ղեկավարումը և տեխնիկական ուղղորդումը
8. Ծրագրի ղեկավարի հետ համագործակցելով կազմում է աշխատանքային գրաֆիկ
Նախագծի իրականացման ընթացքում սահմանում է առաջնահերթություններ՝ միջին
մակարդակի շինարարության ղեկավարման համար
9. Ղեկավարում է ներքին գործընթացների արդյունավետության գնահատումը և
տնօրենին առաջարկներ է ներկայացնում աշխատանքների ներքին ընթացքը
կարգավորող դիրեկտիվների վերանայման և թարմացման վերաբերյալ
10. Մասնակցում է պայմանագրերի հաստատման համար անհրաժեշտ բանակցային
և նախապատրաստական աշխատանքներին
11. Պատրաստում է թիմի աշխատանքային պլանը և տնօրենին հաշվետվություն է
ներկայացնում ծրագրի առաջընթացի վերաբերյալ

Պահանջներ

1. Նվազագույնը մագիստրոսի աստիճան շինարարական ճարտարագիտության կամ
համարժեք ոլորտում
2. Նվազագույնը տաս (10) տարվա համապատասխան փորձ շինարարության
կառավարման և/կամ շինարարության վերահսկողության ոլորտում
3. ՀՀ Շինարարական նորմերի (СНиП) գերազանց իմացություն
4. Շինարարական գործընթացների կազմակերպման գերազանց իմացություն
5. Հաստատված վերլուծական, նախաձեռնողական և ինքնուրույն գործելու
կարողություն և միջանձնային հաղորդակցման լավ հմտություններ

6. Բյուջեի կառավարման և տեխնիկական հիմնավորման նախապատրաստման փորձ
7. Միջազգային ընկերություններում/կազմակերպություններում և/կամ վերջիններիս
համար նախագծերի իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն
8. Ստանդարտ MS Office-ի (Word, Excel, PowerPoint) գերազանց տիրապետում
Autocad-ի, Archicad-ի և այլ պրոֆեսիոնալ ծրագրերի գործնական իմացություն
9. Հայերեն և ռուսերեն լեզուներով արդյունավետ (գրավոր և բանավոր)
հաղորդակցվելու կարողություն: Անգլերենի գերազանց իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

«Ջի Թի Բիլդ» ՍՊԸ-ն շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022
թվականին։ Ընկերությունն իրականացնում է բնակելի շենքերի, գործարանների և այլ շինարարական աշխատանքներ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում