Գանձապահ-վաճառողուհի
Վենդա ՍՊԸ
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
21.01.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
՛՛ՉԱՅԿՈՖՖ՛՛ սուրճի և թեյի մասնագիտացված խանութ սրահներում անհրաժեշտ են 20-35 տարեկան փորձառու, հմուտ, ակտիվ և ժպտերես գանձապահ-վաճառողուհիներ:
Պարտականություններ
- Աշխատել խանութում՝ թիմային միջավայրում։
- Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքի մասին տեղեկատվության տրամադրում:
- Ցուցափեղկում ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության ստուգում։
- Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովում
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ:
- Թիմում աշխատելու ունակություն:
- Պատասխանատվության բարձր զգացում:
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ:
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ հերթափոխով
Աշխատանքային ժամերը՝ 9.00-20.00
Աշխատավարձը օրական՝ 6000 դրամ առանց պահումների + պարգևավճարներ
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են տվյալ հաստիքով, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեով։