Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ-օպերատոր

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 20.01.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ Գանձապահ-օպերատորների իր թիմին միանալու համար աշխատավարձը սկսած 180000 դրամից։

Պարտականություններ

  • Իրականացնել խանութում վաճառքից առաջացող դրամական միջոցների ընդունման, հանձնման և պահպանման գործողություններ` պահպանելով սահմանված կանոնները,
  • Կատարել կանխիկ և քարտային վճարումների մուտքագրում, ելքագրում
  • Վաճառքի ձևակերպում,
  • ՀԴՄ կտրոնի տրամադրում /ՀԴՄ-Ի վերադարձի ձևակերպում,
  • Դրամարկղի մնացորդի ստուգում,
  • Ընկերության ներքին կանոնակարգերի և չափանիշների հետևում և պահպանում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ցանկալի է
  • Մաթեմատիկական գիտելիքների և հաշվարկային բազային հմտություններ
  • Համակարգչի իմացություն (MS Office)
  • Գրագետ շփվելու և հաղորդակցվելու հմտություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր է

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ.փոստի միջոցով:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։

Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
151-500

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում