Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 13.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Թումանյան Շաուրմա»–ն աշխատանքի է հրավիրում պատասխանատու գանձապահների:

Պարտականություններ

  • Լինել սիրալիր և բարեհամբույր,
  • Իրականացնել դրամարկղային գործառույթներ,
  • Պատվերները գրանցել համակարգում և իրականացնել վաճառքներ,
  • Դիմավորել հաճախորդներին, տրամադրել խորհրդատվություն ճաշացանկի վերաբերյալ,
  • Օրվա վերջում կատարել վերահաշվարկ և լրացնել համապատասխան ֆայլերում։

Պահանջներ

  • Հայերենի՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Հաստիքով հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում