Ֆինանսիստ-հաշվապահ
Էյ Էմ Գրուպ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
06.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 600,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու ֆինանսիստ-հաշվապահի` միանալու իր թիմին:
Պարտականություններ
- Պլանավորել ընկերության ֆինանսական քաղաքականությունը՝ մշակել և իրականացնել ընկերության ֆինանսական կայունության ապահովման միջոցառումներ
- Իրականացնել Ընկերության դրամական հոսքերի կառավարման կազմակերպումը՝ օրական կտրվածքով Տնօրենին տրամադրելով հաշվետվություն կազմակերպության դրամական հոսքերի վերաբերյալ։
- Համեմատել կրեդիտորական պարտքերը գործընկերների հետ, կազմել ԱԿՏ-ներ
- Կազմել դեբիտորական պարտքերի ֆինանսավորման հայտեր
- Կազմել Ընկերության վճարումների գրաֆիկներ
- Վերլուծել և գնահատել ֆինանսական ռիսկերը, մշակել դրանք նվազեցնելու միջոցներ, ապահովել վերահսկողություն ֆինանսական կարգապահության պահպանման, պայմանագրային պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարման մասով
- Ամսական կտրվածքով Պահեստապետի և Արտադրության տնօրենի հետ կազմակերպել Պահեստի մնացորդների ստուգումը ըստ ապրանքատեսակների՝ համադրելով արդյունքները ծրագրում առկա ֆինանսկան ցուցանիշների հետ, և այլն։
- Հսկել հումք-նյութերի, պատվերների ինքնաժեքի ձևավորմանը
- Մշտապես հսկողության տակ պահել հաշվապահության աշխատակիցների աշխատանքը, կազմել ֆինանսական հաշվետվություններ
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ մաթեմատիկական կրթություն
- Երեք և ավելի տարի մասնագիտական աշխատանքային փորձ
- MS office (Word, Excel) ծրագրի իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- 1C 8.3 արտադրական ծրագրի իմացություն,
- Bitrix ծրագրի իմացություն (ցանկալի է),
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն,
- Ֆինանսական պլանավորման ունակություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- Նպատակասլացություն և համառություն,
Հավելյալ նշումներ
Պարտադիր փորձաշրջան՝ 1-2 ամիս
Աշխ. գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ
Աշխ. ժամեր` 09։00-18:00, շաբաթ՝ 09։00-15։30