Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսական բաժնի օգնական / Հաշվետար

Mr. GYROS

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 08.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ֆինանսական բաժնի օգնական-հաշվետարի։

Պարտականություններ

  • Կազմակերպության ֆինանսա-դրամարկղային գործառնությունների վերահսկում
  • Ռիսկերի, անհամապատասխանությունների բացահայտում և գնահատում
  • Ֆինանսա-դրամարկղային գործառնությունների նկատմամբ վերահսկողության գործիքների արդյունավետ կիրառում
  • Ֆինանսական տվյալների գրանցում, գնահատում, ճշտության ապահովում, թերացումների վերացում
  • Բաժնի գործավարության, փաստաթղթաշրջանառության աշխատանքներին օժանդակում
  • Ընթացիկ հաշվետվությունների վարում
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Վերլուծական մտածողություն
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Տիրապետում e-invoicing համակարգին , MS Office (Word, Excel)
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի իմացություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը վեցօրյա է՝ կիրակի հանգիստ։ Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00 կամ 10։00-19։00։

Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում