Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կոմերցիոն տնօրեն

DIGNISI

Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 09.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«DIGNISI»ընկերությունը փնտրում է իգական սեռի՝ աշխույժ, աշխատասեր, նպատակասլաց կոմերցիոն տնօրենի, ով պատասխանատու կլինի նոր գործընկերների ներգրավման և վաճառքների խթանման համար։

Պարտականություններ

  • Ոլորտի հիմնական գործընկերների հետ բանակցությունների վարում:
    Այցելել պոտենցիալ գործընկերների կազմակերպություններ և ներկայացնել համագործակցության արաջարկը,
  • Խթանել ընկերության առաջխաղացմանը,
  • Մշակել Ռազմավարական նպատակների հասնելու պլաններ, ստեղծել և ընդլայնել շուկան, զարգացնել ընկերության դերը շուկայում և ապահովել ուժեղ մրցունակ դիրք
    Մշակել ռազմավարություն վաճառքների խթանման և աշխատակազմի մոտիվացման համար
  • Կազմակերպել սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները
    Իրականացնել աշխատանքներ վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ կառավարման ոլորտում
  • Համակարգչային գիտելիքների գերազանց տիրապետում՝ Microsoft Office (Word, Excel, PowerPoint), Էլ. փոստային ծրագրեր
  • Գրագետ խոսք, հաղորդակցման հմտություններ, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու գերազանց կարողություն
  • Նպատակասլացություն և կազմակերպչական ունակություններ
  • Վաճառքի և մարքեթինգի ոլորտի ընդհանուր տիրապետում
  • Աշխատակազմի կառավարման փորձառություն
  • Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայունություն
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություն
  • Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ
    Խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն
  • Վերլուծական մտածողություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում (գրավոր և բանավոր)
  • Անձնական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Տարիքը՝ 35-50

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (պարտադիր` նկարով)։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում