Էլեկտրոմեխանիկ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
08.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Էլեկտրոմեխանիկի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ՝
- Իրականացնել էլեկտրական սարքերի և սարքավորումների վերանորոգում,
- Իրականացնել տեղադրված էլեկտրական համակարգերի աշխատանքների վերահսկում և էլեկտրական մոնտաժ,
- Իրականացնել բարձր հաճախականության էլեկտրական սարքավորումների, ջրահովարանների, կոմպրեսսորային կայանի սպասարկում, վերանորոգում, էլեկտրոնային սխեմաների նորոգում,
- Այլ աշխատանքներ կապված էլեկտրական համակարգերի հետ,
- Կատարել աշխատանքներ՝ համաձայն նախապես կազմված առաջադրանքների ցանկի:
Պահանջներ՝
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Սարքավորումների շահագործման նորմերի և կանոնների իմացություն,
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
- Հայերենի իմացություն,
- Ռուսերենի իմացություն,
- Բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն,
- Թիմային աշխատանքի կարողություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն: