Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրիկ- КИП

«Ավանգարդ գրուպ» ՍՊԸ

Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 10.05.2024
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում էլեկտրիկ-КИП, ով ունի վերահսկիչ և չափիչ գործիքների հետ աշխատելու փորձառություն:

Պարտականություններ

  • Իրականացնել վերահսկիչ և չափիչ գործիքների տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացները՝ ապահովելով դրանց անխափան աշխատանքը,
  • Իրականացնել անսարք կամ արտադրական խոտան ունեցող սարքերի նորոգում,
  • Տեղադրել և կարգավորել վերահսկիչ և չափիչ գործիքները,
  • Վերահսկել տեխնիկական սպասարկման աշխատանքների որակը, ժամկետները, ռեժիմը և շահագործման կանոնները,
  • Իրականացնել կանոնավոր վերահսկում, վերանորոգում:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Մասնագիտական փորձ՝ ավելի քան 5 տարի
  • Տեխնիկական անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
  • Ազնվություն և պարտաճանաչություն
  • Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

  • Ընդմիջում՝ Ընկերության միջոցների հաշվին:
  • Տեղափոխումը աշխատանքի վայր Երևան քաղաքից կազմակերպությունն ապահովում է գործատուի միջոցների հաշվին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում