Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրատեխնիկ

Աթենք ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ` 03.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արտադրական հաստոցների և հոսքագծերի էլեկտրոնային սարքինության ապահովում

Պարտականություններ

  • Արտադրական հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատա­կա­րար­ման ապահովում, էլեկտրական սնուցման հսկողություն
  • Պարբերական ախտորոշման իրականացում խնդիրների կանխատեսման և կանխար­գելման նպատակով
  • Նոր սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում
  • Անհրաժեշտության դեպքում սարքավորումների ապամոնտաժում
  • Սարքավորումների միկրոսխեմաների վերանորոգում
  • Արտադրական հաստոցների մասնակի ավտոմատացում
  • Էլեկտրական կշեռքների աշխատանքի հսկողություն, ընթացիկ սպասարկում, չափա­բերում
  • Հոսանքի մատակարարման անվտանգության ապահովում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ էլեկտրատեխնիկա կամ այլ հարակից մասնագիտացմամբ
  • Էլեկտրոնիկայի մասնագետի աշխատանքային փորձը ցանկալի է
  • Մասնագիտական աճի ձգտում
  • Համակարգչային գիտելիքների առկայություն
  • Պատասխանատվություն և թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում