Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դիսպետչեր – լոգիստ

Գարանտ Լոգիստիքս ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 11.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ԳԱՐԱՆՏ ԼՈԳԻՍՏԻՔՍ» ընկերության դռները այսուհետ բաց են նաև նորավարտ ուսանողների համար։

Եթե դուք աշխատասեր եք, պատրաստ եք նոր հմտություններ ձեռք բերելուն, պատասխանատու եք և ցանկանում եք ունենալ հեռանկարային զարգացման աշխատանք, ապա այս աշխատանքը Ձեզ համար է։

Մեր թիմը համալրելու համար ծանոթացեք աշխատանքի պահանջներին և ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը/ CV ստորև նշված էլ․ հասցեին։

Պարտականություններ

  • Հետևել պատվերների ընթացքին
  • Բանակցել գործընկերների հետ փոխադրման առավել շահավետ պայմանների հաստատման համար
  • Ստեղծել բեռնափոխադրման նոր ուղղություններ
  • Կազմակերպել բարձման և բեռնաթափման անարգել գործընթացը
  • Կազմակերպել պատվերների համակարգված գրանցումը

Պահանջներ

  • Ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում
  • Բարձրագույն կրթություն
  • MS Office փաթեթի տիրապետում
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն
  • Ճշտապահություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 19:00:

Աշխատանքի վայր՝ Երևան, Տիգրան Մեծ 74/37

Աշխատավարձ՝ ֆիքսված + բոնուս

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում