Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագետ/Դեղագործ

ԱՍՏԵՐԻԱ

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 02.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում «Դեղագետ/դեղագործ»-ների Երևան քաղաքում գտնվող դեղատներում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Զբաղվել դեղատնային ցանցում առկա դեղագործական և հարդեղագործական ապրանքների բաղթողմամբ/վաճառքով
  • Իրականացնել հաճախորդների սպասարկում, տեղեկացնել դեղերի և հարդեղագործական արտադրանքի մասին, ներկայացնել դրանց օգտագործման եղանակները և իրականցնել խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության
  • Հետևել դեղատան ապրանքների համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և ցուցադրությանը, անհրաժեշտության դեպքում ձևակերպել պատվերներ

Պահանջներ

  • Բարձրագուն կամ միջին մասնագիտական կրթություն /դեղագետ, դեղագործ մասնագիտացմամբ/
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցության և վաճառքի գերազանց հմտություններ
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն /ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն/
  • Սթրեսակայունություն, կոնֆլիկտային իրավիճակում աշխատելու ունակություն
  • MS office փաթեթի իմացություն։

Հավելյալ նշումներ

  • Բարձր մրցակցային աշխատավարձ
  • Աշխատավարձի շահավետ բոնուսային համակարգ
  • Մասնագիտակակն աճին նպաստող շարունակական դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում