Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագետ/դեղագործ

Աստերիա

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 29.05.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Աստերիա դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Դեղագետ / դեղագործի Երևան քաղաքում գտնվող դեղատների ցանցում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Զբաղվել դեղատնային ցանցում առկա դեղագործական և հարդեղագործական ապրանքների բացթողմամբ / վաճառքով
  • Հետևել ապրանքների դասավորվածությանը և ցուցադրությանը՝ նախապես սահմանված կարգով
  • Սպասարկել հաճախորդներին, տեղեկացնել ապրանքների մասին, ներկայացնել դրանց օգտագործման եղանակները և իրականցնել խորհրդատվություն ըստ անհրաժեշտության
  • Հետևել դեղատան ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը, անհրաժեշտության դեպքում ձևակերպել պատվերներ

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (դեղագետ, դեղագործ)
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:
  • Հաղորդակցման և վաճառքի հմտություններ
  • Սթրեսակայունություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Կոնֆլիկտային իրավիճակներում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Բարձր մրցակցային աշխատավարձ
  • Աշխատավարձի շահավետ բոնուսային համակարգ
  • Մասնագիտակակն աճին նպաստող շարունակական դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում