Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագետ / Դեղագործ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 03.02.2023
Քաղաք` Ալֆա Ֆարմի մասնաճյուղեր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը մրցակցային աշխատավարձով աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների:

Պարտականություններ

  • Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
  • Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
  • Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
  • Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական` դեղագործական կրթություն
  • Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
  • Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում