Cold Call Specialist
Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ`
06.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Նաիրի Ինշուրանս ԱՍՊ Ընկերությունը փնտրում է Հեռախոսով վաճառքի մոտիվացված մասնագետների, ովքեր կմիանան մեր թիմին՝ օգնելու մեր առկա և պոտենցիալ հաճախորդներին բարելավելու իրենց ապագան մեր ապահովագրական պրոդուկտների միջոցով։
Պարտականություններ
- Իրականացնել ելքային զանգեր առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում Ընկերության ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով,
- Տրամադրել համապատասխան խորհրդատվություն, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ՝ հասկանալով նրանց հատուկ կարիքները, նախասիրությունները և բյուջետային նկատառումները, ներկայացնել հարմարեցած լուծումներ,
- Բացահայտել հաճախորդների կարիքները հավելյալ ծառայություններ վաճառելու կամ խաչաձև վաճառքի հնարավորությունները,
- Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
- Բացահայտել և լուծումներ առաջադրել Ընկերության կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին,
- Վաճառքի գործընթացում լուծել հաճախորդների առարկությունները, մտահոգությունները կամ տատանումները,
- Լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների և մրցակիցների առաջարկների վերաբերյալ,
- Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ,
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ակտիվ վաճառքներ իրականացնելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Ապահովագրական ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է,
- հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
- գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
- աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտարկվի՝ որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00