Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր Հաշվապահ

Premium Machinery Armenia

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 30.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Գլխավոր Հաշվապահի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման և հարկային քաղաքականության մշակում` հաշվապահության միջազգային չափանիշներին և օրենսդրական պահանջներին համապատասխան,

  • Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,

  • Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,

  • Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,

  • Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի չափանիշի ստեղծում,

  • Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում և առաջնային փաստաթղթերի համապատասխանության վերահսկում,

  • Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, և համապատասխան վերահսկողություն,

  • Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ՝ առավելագույնս հետևելով օրենսդրության պահանջներին և ընկերության շահերին,

  • Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում,

Պահանջներ

  • Նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում

  • Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում

  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է

  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն

  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն

  • ՀԾ իմացություն

  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)

  • Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենքի իմացություն

  • Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային oրեր` երկուշաբթի - ուրբաթ

Աշխ. Ժամեր ՝ 9:30 - 18:30

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում