Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր ինժեներ

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 04.05.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր ինժեների՝ կառուցապատման և շինարարության ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձով:

Պարտականություններ

  • Կառուցապատման և քաղաքաշինության ծրագրերի պատշաճ կազմակերպում
  • Հետևել և տիրապետել շինթույլտվություններին և առհասարակ շինարարությանն առնչվող ՀՀ օրենքներին և նորմատիվ ակտերին, որոնցով կանոնակարգվում են շինարարական կազմակերպության արտադրա-տնտեսական և ֆինանսա-տնտեսագիտական գործունեությունը
  • Արտադրա-տնտեսական պլանների կազմում և համաձայնեցում համապատասխան ինստանցիաների հետ՝ նախագծային ինստիտուտ և պետական այլ կառույցներ, այդ գործընթացի վերահսկում․
  • Ապահովել Ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակար­դակը, շինարարության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձ­րացումը, շինարարական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ժամանակին ու որակյալ նախապատրաստումը, սարքավորումների տեխնիկական շահա­գործումը, վերանորոգումը և արդիականացումը:
  • Մշակել տարեկան և ընթացիկ շինարարության սպասարկման և տեխնիկական վերազինման պլան:
  • Ընկերության միջին և երկարաժամկետ բիզնես-պլաններին համապատասխան ղեկա­վարել վերակառուցման և արդիականացման միջոցառումների մշակումը:
  • Իրականացնել վերահսկողություն բնապահպանական անվտանգության ապահով­ման, տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության և հակահրդե­հային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ:
  • Ապահովել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն ու ժամա­նակացույցի պահպանումը, շինարարական աշխատանքների համապատաս­խա­նությունը ծավալաթերթերին, բիզնես-նախագծին, նորմատիվ պահանջներին, շինարարական որակի ապահովման նորմերին և պայմանագրով նախատեսված այլ տեղական ու միջազգային պայմաններին:
  • Կազմակերպել նախագծերի պատրաստման գործընթացը շինարա­րատեխնիկական և ֆինանսական մասով՝ ենթակապալառուների և մատակարարների հետ Ընկերության արդյունավետ համագործակցության նպատակով:
  • Ապահովել պայմանագրերով նախատեսված պայմանների իրականացումը, դրանց խախտման դեպքում վարել բանակցություններ՝ վեճերի կարգավորման նպատակով,
  • Հսկողություն իրականացնել շինարարական նյութերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսվող միջոցների նկատմամբ:
  • Ապահովել նախագծերի և ծավալաթերթերի կազմման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Պահանջներ

  • բարձրագույն մասնագիտական կրթություն
  • նվազագույնը 3-5 տարվա անընդմեջ մասնագիտական աշխատանքային փորձ նշված պաշտոնում՝ որպես գլխավոր ինժեներ շինարարության ոլորտում։ Աշխատանքային փորձում պարտադիր ներառված լինի հետևյալ կառույցների հետ աշխատանք՝ «Քաղաքաշինության կոմիտե» կամ «Քաղաքապետարան», «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ», «Էլեկտրական Ցանցեր», «Որակի տեսչական մարմին»
  • նորմատիվային գործիքակազմերի գերազանց տիրապետում․
  • համակարգչային գերազանց գիտելիքներ։
  • վերլուծական միտք
  • բանակցային հմտություններ․
  • թիմում աշխատելու ունակություն
  • հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություն­­ներ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու հմտություններ,
  • պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
  • պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։

Աշխատավարձը մրցակցային բարձր։

Աշխատանքային ժամեր՝ 09։00–ից 18։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում