Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բնապահպանական ծրագրերի աշխատակից

The Branch of German Nature Protection Union in The Republic of Armenia ( NABU Armenia)

Ոլորտ` Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Վերջնաժամկետ` 20.11.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում բնապահպանական ծրագրերի աշխատակցի:

Պարտականություններ

  • Կազմակերպության տարբեր ծրագրերում գործառույթների իրականացում,
  • Աշխատանք համայնքների հետ,
  • Կազմակերպության գրանտային ծրագրերից մեկի համակարգում,
  • Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների կազմում երկու լեզուներով (ռուսերեն և անգլերեն),
  • Էկոկրթական միջոցառումների և դասընթացների կազմակերպում և վարում:

Պահանջներ

  • Ծրագրերի համակարգման և իրականացման փորձ
  • Ծրագրերի թղթաբանության գրագետ վարում
  • Հաճախակի գործուղումների դեպքում առարկությունների բացակայություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Գրագետ նամակագրության ունակություն
  • Սովորելու ցանկություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր է
  • Ցանկալի է սեփական մեքենայի առկայություն

Պայմաններ

մշտական աշխատանքի վայր, աշխատանքային գրաֆիկ 5/2, լրիվ աշխատանքային օր

Հավելյալ նշումներ

Խնդրում ենք ներկայացնել ձեր ինքնակենսագրականը անգլերեն լեզվով և europass ֆորմատով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում