Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետ

Դիավանտ ՍՊԸ

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 05.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«Դիավանտ» ՍՊԸ փնտրում է Բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին:

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն, վաճառքի նոր հնարավորությունների (բժշկական կենտրոններ) ապահովում, օպտիմալ մատակարարների ընտրություն, կապի հաստատում,շուկայի իրավիճակի ուսումնասիրություն, մրցակիցների գործունեությանը հետևում։
  • Պարբերաբար գործընկեր բժշկական կենտրոններ այցելությունների իրականացում,բժշկական սարքավորումների ներկայացում և վաճառք։
  • Գնային հաշվարկ, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում։ Պոտենցիալ գնորդների համար գնային առաջարկների պատրատում, գնորդների հետ հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ, տենդերների մասնակցության համար գների և տեխնիկական բնութագրերի տրամադրում սահմանված ժամանակահատվածում։
  • Գործընկերների պատվերների ուղարկում և վերահսկում։
  • Արտասահմանյան և տեղական պատվիրատուների հետ, ըստ անհրաժեշտության, նամակագրության և հեռախոսազանգերի իրականացում։
  • Մատակարարված սարքավորումների սպասարկում, սարքավորումների վերաբերյալ հարցերի պարզաբանում, աշխատանքային (ոչ ինժեներական) խնդիրների վերացում, հեռախոսային խորհրդատվություն։
  • Ուսուցումից հետո սարքերի անխափան աշխատանքի ընթացքին հետևելու նպատակով հեռախոսազանգերի և/կամ նամակագրության միջոցով հետադարձ կապի պահպանում։
  • Ըստ անհրաժեշտության՝ ընկերությունը ներկայացնելու նպատակով ցուցահանդեսներին (EXPO) մասնակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական, կենսաբան կամ հարակից ոլորտում
  • Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում (բժշկական ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն)
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Դասընթացներ։

Հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները (CV) ուղարկել ՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

  • Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում