Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բարմեն

Grand Hotel Yerevan

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 08.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք

Գրանդ Հոթել Երևանը (Grand Hotel Yerevan) փնտրում է բարմեններ՝ հաղորդակցվելու և սպասարկման գերազանց հմտություններով

Պարտականություններ

  • Հաղորդակցվել հաճախորդների հետ, ընդունել խմիչքների և խորտիկների պատվերներ:
  • Ստուգել անձը հաստատող փաստաթուղթը՝ համոզվելու, որ հաճախորդները ալկոհոլ գնելու իրավասու տարիքի են։
  • Տալ խորհուրդներ՝ գինիների կամ այլ խմիչքների ընտրության մասով։
  • Սպասարկող անձնակազմից կամ անմիջապես այցելուներից գրանցել խմիչքների պատվերներ։
  • Սպասարկել բարի մոտ հյուրընկալված այցելուներին։
  • Խմիչքների բարը պահել մշտապես կոկիկ և դասավորված վիճակում։
  • Համագործակցել գնումների թիմի և ղեկավարի հետ՝ ապրանքատեսականու քանակի վերաբերյալ։
  • Իրականացնել բարի պահեստի ապրանքագրում՝ օրական կամ ամսական կտրվածքով։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը դիտվում է առավելություն;
  • Համապատասխան դասընթացների մասնակցության սերտիֆիկատը և փորձը ցանկալի է;
  • Խմիչքային միքսեր պատրաստելու փորձ;
  • Ուշադրություն մանրուքներին;
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն;
  • Դրական տրամադրվածություն և մտածելակերպ;
  • Բարեհամբույր վերաբերմունք;
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն;
  • Կազմակերպչական հմտություններ;
  • Առաջնահերթություններ սահմանելու և ժամանակը կառավարելու ունակություններ;
  • Համակարգչային գիտելիքներ;
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ռուսերեն, անգլերեն)։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում