Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 09.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն - իրավագիտություն մասնագիտությամբ, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ աշխատանքային ոլորտում երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, մարդու իրավունքների պաշտպանության հարաբերությունների ոլորտին վերաբերող և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն․
  • տիրապետում է ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.
  • տիրապետում է առնվազն երկու օտար լեզվի (ռուսերեն և անգլերեն՝ գրավոր և բանավոր).

Պարտականություններ

Փորձագետը (մասնագետ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • կազմում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի լիազորություններին վերաբերող իրավական փաստաթղթերի նախագծեր.
  • իրավական տեսանկյունից արձագանքում և հանրայնացնում է մարդու իրավունքների (ենթադրյալ) խախտումներին վերաբերող հրատապ դեպքերն ու ահազանգերը, ներկայացնում է առաջարկներ դրանց կապակցությամբ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ.
  • իրականացնում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահին ուղղված դիմումների և գրությունների իրավական վերլուծություն և ներկայացնում է առաջարկություններ պատասխանների վերաբերյալ.
  • մասնակցում է օրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, ներկայացնում օրենքների նախագծերի վերաբերյալ անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական նյութեր և եզրակացություններ.
  • մասնակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերի և արձանագրությունների քաղվածքների մշակման աշխատանքներին.

Հավելյալ նշումներ

Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն hr@parliament.am էլեկտրոնային փոստին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 09.10.2022թ.

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

Հարցերի պարզաբանման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691, 011 513-459):

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում