Ազգային հավաքական թիմերի բաժնի պատասխանատու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
07.06.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Հավաքականների բաժինը մշակում է ազգային հավաքականների մարզումային և խաղային փիլիսոփայությունը, պլանավորում է մարզումային և ընկերական խաղերի տարեկան գրաֆիկը, հավաքականներին ապահովում է մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներով՝ հետագա միջոցառումներին նախապատրաստվելու նպատակով, կազմակերպում և անցկացնում է տնային խաղերն ու մրցաշարերը, ապահովում է հավաքականների մասնակցությունը արտագնա ընկերական և պաշտոնական խաղերին, կատարում է հավաքականների ֆուտբոլիստների մոնիթորինգ և տվյալների հավաքագրում, համագործակցում է այլ ազգային ասոցիացիաների հետ, վերահսկում է գործառույթների իրականացումը՝ ըստ սահմանված վերջնաժամկետների և կանոնակարգային նորմերի։
Պարտականություններ
- Կոորդինացնել մարզումային և խաղային պլանավորումը ՀՖՖ Տեխնիկական տնօրինության հետ;
- Պլանավորված մարզումային գրաֆիկի հիման վրա՝ վարել լոգիստիկ աշխատանքներ մարզումների կազմակերպման ուղղությամբ;
- Հավաքականներին առնչվող միջոցառումների անցկացման համար կատարել կազմակերպչական աշխատանքներ:
- Արտագնա խաղերի դեպքում՝ կազմակերպել հավաքականների մեկնումն ու տեղավորումը և արտերկրում թիմի հետ գտնվելու ընթացքում ցուցաբերել օժանդակություն՝ լրացուցիչ հարցերի ծագման պարագայում;
- Հավաքականների գործուղումների դեպքում նախապես կազմակերպել անհրաժեշտ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը;
- Աջակցել միջոցառումների կազմակերպման ու համակարգման աշխատանքներին;
- Կազմել զեկուցագրեր, ապահովել փաստաթղթաշրջանառություն և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում;
- Վարել ամենօրյա նամակագրություն՝ ըստ անհրաժեշտության;
- Վարել հավաքականներին առնչվող տեղեկատվական բազան և կատարել թարմացումներ;
Պահանջներ
- Ֆուտբոլային ընդհանուր գիտելիքներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS Office)
- Գրագետ նամակագրություն վարելու հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Կազմակերպչական և կառավարման հմտություններ
- Միջանձնային և հաղորդակցական գերազանց հմտություններ
- Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու ունակություն
- Դետալների նկատմամբ ուշադրություն
- Բանակցություններ վարելու կարողություն
Հավելյալ նշումներ
Հնգօրյան, շաբաթական 40ժամ