Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոմատացված համակարգերի շահագործման մասնագետ/էլեկտրոնշիկ

Armenian Tobacco Company

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 16.05.2022
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էլեկտրական սարքավորումների շահագործում և դրանց անխափան աշխատանքի ապահովում:

Պարտականություններ

  • Արտադրական և օժանդակ էլեկտրոնային սարքավորումների, ավտոմատացված կառավարման համակարգերի շահագործում և անխափան աշխատանքների ապահովում,
  • Էլեկտրոնային սարքավորումների սպասարկում և վերանորոգում, տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակացույցի սահմանում, պահեստամասերի պահանջների ձևավորում,
  • Արտադրական սարքավորումների արդիականացում/ավտոմատացում, հաստոցների և սարքավորումների միկրոսխեմաների վերանորոգում,
  • Արտադրական սարքավորումների աշխատանքային ռեժիմների ստուգում, զննում և դիագնոստիկա` խնդիրների կանխատեսման և կանխարգելման նպատակով,
  • Տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրում, կազմում և մեկնաբանում,
  • Համակարգերի էլեկտրական մոնտաժ, տեղադրված էլեկտրական համակարգերի աշխատանքների վերահսկում, թերությունների վերացում,
  • Արտադրական հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում և հսկողություն,
  • Էլեկտրական միացումների, անջատումների և փոխանջատումների համար անհրաժեշտ գործողությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (մասնագիտացում՝ էլեկտրոնիկա, ավտոմատացում, էլեկտրոտեխնիկա, ռոբոտատեխնիկա),
  • Արտադրական հաստոցների հետ, հաճախականության փոխակերպիչների և վերահսկիչների հետ աշխատանքի փորձ,
  • էլեկտրոնիկայի ինժեների առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում