Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության ղեկավար

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 27.05.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում արտադրության ղեկավարի, ով կկոորդինացնի ամբողջ արտադրական գործընթացը՝ հետևելով արտադրանքի որակին, արտադրման ժամկետներին, բոլոր արտադրամասերի սահուն աշխատանքին։

Պարտականություններ

  • իրականացնել արտադրական աշխատանքի պլանավորում և վերահսկել ողջ գործընթացը
  • ապահովել արտադրական պրոցեսի հետ կապված հրահանգները և դրանց ճշգրիտ կատարումը
  • վերահսկել և ապահովել արտադրական հումքերի և նյութերի ճիշտ օգտագործման գործընթացը
  • գնահատել ծախսերը և ապահովել արտադրված պրոդուկտի բարձր որակն ու հուսալիությունը
  • վերահսկել համապատասխան սարքերի և սարքավորումների անխափան աշխատանքը և սպասարկումը
  • քննարկել ընթացիկ նախագծերը ինժեներական խմբի և արտադրամասերի ղեկավարների հետ
  • հետևել արտադրամասերի ժամանակացույցերին և արտադրության մեջ ներգրավված աշխատակազմին
  • իրականացնել անհրաժեշտ փաստաթղթերի վարում, ղեկավար անձնակազմին ներկայացնել պահանջվող հաշվետվություններ

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • 7-10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • արտադրության պլանավորման և արտադրական բոլոր գործընթացները կոորդինացնելու փորձ
  • աշխատակազմի կառավարման և միջանձնային հարաբերությունների կարգավորման հմտություններ
  • բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն
  • ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում
  • աշխատանքի անվտանգության կանոնների գերազանց իմացություն
  • համակարգչային փայլուն գիտելիքներ (MS Office, 1C)
  • աշխատանքային պարտականությունները հստակ պատվիրակելու հմտություն
  • ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

Հավելյալ նշումներ

Նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում