Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արևային էներգետիկ կայաննների մոնտաժող

Պրոֆպանել ՍՊԸ

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 24.05.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պրոֆպանել ՍՊԸ-ն՝ Սոլարոն ապրանքանիշով, փնտրում է հմուտ և մոտիվացված մասնագետի, ով կհամալրի արևային էներգետիկ կայանների մոնտաժողի թափուր հաստիքը:

Պարտականություններ

  • կատարել կայանների և սարքավորումների մեխանիկական մոնտաժ
  • բացահայտել սարքավորումների անսարքությունները և վերացնել դրանք
  • կատարել արևային էներգետիկ կայանի սարքավորումների տեխնիկական սպասարկում
  • խորհրդատվություն տրամադրել արևային էներգետիկ սարքավորումները շահագործողին
  • ապահովել արևային էներգետիկ կայանների մոնտաժման համար անհրաժեշտ բաղադրիչների անվնաս և ամբողջական տեղափոխումը
  • ըստ նշանակության ճիշտ օգտագործել գործիքներն ու սարքավորումները
  • աշխատանքի բոլոր փուլերում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները
  • անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել սահմանված փաստաթղթերի կազմման համար
  • կատարել էներգետիկ կայանների տեղակայման և մոնտաժման նախապատրաստական աշխատանքներ
  • ըստ անհրաժեշտության հայտ ներկայացնել պահանջվող նյութերի և գործիքների ձեռք բերման վերաբերյալ
  • լրացնել իրավասությանը վերաբերող փաստաթղթեր

Պահանջներ

Աշխատանքային փորձ հետևյալ աշխատանքներում ՝

  • Էլեկտրական մոնտաժման աշխատանքներ
  • Հողանցման աշխատանքներ
  • Մետաղի մշակում
  • Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում և տեղադրում
  • Արևային վահանակների ամրացում տանիքին

• Տեխնիկական բնութագրերի և շինարարական փաստաթղթերի կարդալու և հասկանալու փորձ

• Պրոֆեսիոնալ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների փորձ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան անձինք կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում