Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքումների համակարգման մասնագետ

Menu Group UK LTD

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 19.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Menu.am-ը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը ութ տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։

Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են:

Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է:

Մենք փնտրում ենք պրոֆեսիոնալ և վստահելի դիսպետչերի, որը կծառայի որպես մեր ընկերության առաջին շփման կետը առաքիչ-գործընկերների հետ:

Այս պաշտոնում գերազանցելու համար բոլոր թեկնածուները պետք է կարողանան մի քանի առաջադրանքներ կատարել սթրեսային պայմաններում՝ քիչ վերահսկողությամբ: Բացի գերազանց հաղորդակցվող լինելուց, իդեալական թեկնածուն նաև կցուցաբերի կազմակերպչական և միջանձնային հիանալի հմտություններ:

Պարտականություններ

  • Կցել պատվերներ առաքիչ-գործընկերներին
  • Կազմակերպել պատվերների արագ բաշխում
  • Արդյունավետ շփվել առաքիչ գործընկերոջ և դիսպետչերական թիմի հետ
  • Ուսումնասիրել և առաջարկել լուծումներ առաջացած խնդիրներին
  • Աշխատանքային գրաֆիկի կազմում
  • Պատասխանել առաքումների հետ կապված հարցումներին

Պահանջներ

  • Ավագ դպրոցի վկայականը կամ դրան համարժեք որակավորումը պարտադիր է
  • Ընթացակարգերին և կանոնակարգերին հետևելու կարողություն
  • Սթրեսային իրավիճակում հանգստություն պահպանելու ունակություն
  • Բազմաֆունկցիոնալություն
  • Հաղորդակցման և լսելու գերազանց հմտություններ
  • MS Excel-ի առաջադեմ հմտություններ
  • Մանրամասների նկատմամբ մեծ ուշադրություն և լավ վերլուծական հմտություններ
  • Երևան քաղաքի փողոցների գերազանց իմացություն

Մեր առավելությունները․

  • Ամսական պրոմո կոդեր՝ մերր գործընկերներից առաքման պատվերներ գրանցելու համար,
  • Կարիերայի աճ,
  • Աշխատավարձի կանոնավոր վերանայում,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Կինոյի տոմսեր,
  • Արտաքին ուսուցման բյուջե,
  • Բոնուսներ։

Աշխատանքը հերթափոխային է։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում