Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության տեսուչ

Garage Masters' Mall

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 25.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Անվտանգության տեսուչի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով և Անվտանգության ծառայության պետի կողմից սահմանված ռոտացիոն պլանի կատարում։ Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ հետիոտն պահնորդություն, տեսահսկում, հրդեհային ահազանգերի արձագանքում և հրդեհաշիջման աշխատանքներ, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։ Անվտանգության տեսուրի գործառույթներից են՝ Գարաժ Մաստերս Մոլի աշխատողների, գույքի, և համբավի պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետ արձագանքումը արտակարգ իրավիճակներին։ Անվտանգության աշխատակիցը պետք է ունենա բավականաչափ փորձ և լինի հուսալի ու շփվող անձնավորություն։

Պարտականություններ

  • Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին։
  • Կատարել իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում պարեկային շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին։
  • Կանխել գողությունների փորձերը և հետևել ապրանքների ստուգման ընթացակարգերին։
  • Հրդեհների վերահսկման պարտականությունները ներառում են հակահրդեհային ահազանգման համակարգի մշտադիտարկում։
  • Գրավոր և բանավոր զեկուցել Անվտանգության ծառայության պետին օրական կտրվածքով։
  • Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին։
  • Վարել ամեն տեսակի պատահարների գրանցամատյան։
  • Համալրել տեսահսկման, հրդեհների արձագանքման, մուտքի վերահսկման, հեռախոսային և ռադիոկապի վերահսկման սենյակը։
  • Աջակցել Անվտանգության ծառայության պետին և ղեկավարությանը անվտանգությանը վերաբերող հարցերում:

Պահանջներ

  • Անվտանգության պաշտոններում կամ զինված ուժերում/ոստիկանությունում աշխատելու փորձ
  • Շփման հմտություններ
  • Բավարար համակարգչային գիտելիքներ
  • Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն
  • Ներկայանալի լինելը
  • Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն
  • Ֆիզիկական լավ վիճակ
  • Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն
  • Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն
  • Բծախնդրություն, ճշտապահություն և կազմակերպվածություն
  • Հիմնական անվտանգության խնդիրները/պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն
  • Հայերենի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում