Անշարժ գույքի վաճառքի մենեջեր
Mixxup Agency
Ոլորտ`
Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
05.11.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Mixxup Agency ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի ոլորտում միջնորդական գործունեության ծավալմամբ՝ մատուցելով անշարժ գույքի իրացման և ձեռք բերման որակյալ ծառայություններ, աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի վաճառքի մենեջերների:
Պարտականություններ
- Իրականացնել անշարժ գույքի շուկայի պարբերական վերլուծություն
- Տրամադրել խորհրդատվություն հաճախորդներին հնարավոր առաջարկների վերաբերյալ
- Մշակել վաճառքի այնպիսի մոդել, որը կնպաստի հաճախորդների հետ կառուցողական փոխհարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև հաճախորդների բազայի աճին
- Գործարքի կողմերի հետ գրագետ բանակցություններ վարել
- Իրականացնել համապատասխան անշարժ գույքի ներկայացում հաճախորդներին
- Հասնել կամ գերազանցել ամսական և տարեկան վաճառքի թիրախները
Պահանջվող հմտություններ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (անշարժ գույքի կամ հարակից այլ ոլորտներում)
- Անգլերեն և ռուսերեն լեզուների միջին իմացություն
- Գրագետ բանակցությունների վարման գործիքների իմացություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Գրագետ հաղորդակցման հմտություններ
Պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ 10:00-15:00
- Աշխատավարձ՝ 150000-200000 դրամ (ֆիքսված) + %
Ընկերությունը տրամադրում է՝
- Առողջության ապահովագրություն
- Թրեյնինգների մասնակցության հնարավորություն
- Կարիերայի աճի հնարավորություն