Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ` 16.05.2022
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե ակտիվ, եռանդուն, ստեղծագործական մտածելակերպ ունեցող մասնագետ ես, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) անգլերենի ծրագրավարի դերը Արմավիր և Արագածոտն մարզերում (Շենիկ, Արտենի համայնքներ) հենց քեզ համար է։ Միանալով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ հնարավորություն կունենաս նպաստելու երեխաների մտավոր և սոցիալական զարգացմանը Հայաստանի գյուղական համայնքներում, մասնավորապես․

Ծրագրի բովանդակության ստեղծում (50%)

  • Ուսուցումն իրականացնել ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրի ուսումնական պլանին համապատասխան;
  • Ստեղծել ուսումնական նյութեր և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ուսումնառություն կազմակերպելու համար;
  • Ընտրել Ամերիկյան անգլերենով նյութեր, որոնք համապատասխանում են ծրագրի նպատակներին;
  • Մշակել դասընթացի ծրագիր, որը հստակ ուրվագծում է դասերի թեմաները և ուսանողների ակնկալիքները;
  • Մշակել և իրականացնել որակյալ դասապլաններ՝ համաձայն Աքսես ծրագրի նպատակներին;
  • Երեխաների կարողությունները մոտիվացնելու և խթանելու համար օգտագործել ուսուցման տարբեր մեթոդներ;
  • Նպաստել ծրագրի էլեկտրոնային ուսուցման բաղադրիչի զարգացմանը;
  • Նախագծել գնահատման նյութեր՝ ուսանողների առաջընթացը ճիշտ գնահատելու համար` ծրագրի սկզբում սահմանված չափանիշներին համապատասխան։

Դասավանդում (50%)

  • Դասերն անցկացնել՝ ըստ հաստատված ժամանակացույցի և ծրագրի;
  • Հետևել երեխաների կատարողականին և հաճախելիությանը՝ համոզվելու համար, որ նրանք կանոնավոր կերպով զարգացնում են անգլերենի հմտությունները՝ ըստ հաստատված գնահատման սանդղակի;
  • Վերահսկել երեխաների հաղորդակցումը խմբի մյուս անդամների հետ և նպաստել հետագա զարգացմանը;
  • Ապահովել ուսանողների անձնական պորտֆոլիոների կազմումը, հասանելիությունը և հաճախակի թարմացումը;
  • Ապահովել ուսանողների առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը պլանավորված դասերի և գործունեության ընթացքում;
  • Ներկայացնել առաջընթացի հաշվետվություններ ՔՈԱՖ-ի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն;
  • Կատարելագործել մեթոդական և մանկավարժական հմտությունները՝ մասնակցելով սեմինարների, փորձառու գործընկերների այցելության դասերի, ինչպես նաև ինքնակրթության միջոցով։

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով անգլերենի ծրագրավարի դերը՝ դու միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին և աշխատելու ես Անգլերենի ծրագրերի ղեկավարի անմիջական ուղղորդմամբ արդյունավետ ուսուցում իրականացնելու համար։ ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագիրը կազմված է ուսումնական վեց հիմնական մակարդակներից, որոնք էլ ապահովում են ծրագրի արդյունավետ իրականացումը։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Անգլերենի բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններին գերազանց, քանի որ ունես առնվազն երեք տարվա դասավանդման փորձ և ELT որակավորում `PhD, MA, BA,
  • ԱՄՆ-ի և Հայաստանի մշակութային հիմնարար գիտելիքներին,
  • G-suite-ի աշխատանքային տարածքի հիմնական հմտություններին (Google)։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություններ)

  • Կազմակերպել և մասնակցել զարգացմանը միտված միջոցառումներին,
  • Մոտիվացնել և նվիրված դասավանդել 8-11-րդ դասարանցիներին,
  • Դրսևորել պպատրաստակամություն մասնակցելու ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպված մասնագիտական ​​զարգացման ծրագրերին։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Համբերատար և ճկուն,
  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող,
  • Բաց նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Սոցիալապես պատասխանատու,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր ։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը մայիսի 15-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում