Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 07.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հիմնադրման օրվանից սկսած՝ 2019 թվականից, «The Gurus»-ը 3 անգամ ավելացրել է աշխատակիցների թիվը և ներկայումս ունի Հայաստանում կլինիկական SAS ծրագրավորողների ամենամեծ և փորձառու թիմը։ Հաջողությամբ անցկացրել ենք SAS BASE ծրագրավորման 22 դասընթաց՝ Հայաստանում ավելի քան 1200 մասնակիցների հետ:

Մենք փնտրում ենք թեկնածուների, ովքեր ունեն լայն տեսլական և հետաքրքրված են իրենց և թիմի ամենօրյա զարգացմամբ և հրավիրում ենք համալրելու «Administrative Coordinator»-ի թափուր հաստիքը։

Պարտականություններ

  • Կազմել, պահպանել և պարբերաբար թարմացնել աշխատակիցների փաստաթղթերը, աշխատանքի նկարագրությունները և անհրաժեշտ այլ ֆայլերը:
  • Կազմել և վերահսկել Ընկերության աշխատակիցների անձնական գործերը։
  • Անհրաժեշտության դեպքում թարմացնել ներքին տվյալների բազաները:
  • Աջակցել դասընթացների, հանդիպումների, Թիմբիլդինգների, տարբեր միջոցառումների կազմակերպմանը՝ համագործակցելով HR և BD բաժինների հետ:
  • Կազմակերպել աշխատակիցների ծննդյան տոների, ինչպես նաև նոր ընդունված աշխատակիցների Welcoming նվերների պատրաստումը։
  • Համակարգել աշխատակիցների գործուղումները և կացությունը:
  • Իրականացնել անհրաժեշտ ադմինիստրատիվ աշխատանքներ։
  • Վերահսկել գույքի մատակարարումը` ստուգելով գույքի առկայությունը և աշխատակիցների պահանջարկը:
  • Իրականացնել կազմակերպչական գործառույթներ՝ գործընկերների այցելությունների ժամանակ:
  • Ըստ անհրաժեշտության տրամադրել ընդհանուր աջակցություն և տեղեկատվություն ընկերության մասին:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում։
  • Անգլերենի իմացություն։
  • Բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն։
  • Հաղորդակցման հմտություններ:
  • Թիմային միջավայրում աշխատելու մոտիվացիա և կարողություն։
  • Խնդիրներ լուծելու ունակություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում