Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

Eldorado Armenia

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 22.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճկուն և փորձառու ադմինիստրատիվ օգնականի։

Պարտականություններ

  • Պլանավորել Ընկերության տնօրենի հանդիպումները, զանգերը, ընդունելությունները, ապահովել նրա գործունեության հետ կապված տեխնիկական/կազմակերպչական հարցերը (տոմսերի, պատվերների, հայտերի ձևավորում, հանդիպումների կազմակերպում և այլն)։
  • Մասնակցել բանակցություններին և գործնական հանդիպումներին, անհրաժեշտության դեպքում` ուղեկցել ղեկավարությանը տարբեր միջոցառումների ժամանակ, վարել հանդիպումների արձանագրություններ և դրանց հետ կապված այլ փաստաթղթեր։
  • Կազմակերպել գործընկերների և հյուրերի ընդունելությունը և հյուրասիրությունը։
  • Ղեկավարության հանձնարարությամբ Ընկերության ստորաբաժանումների աշխատակիցների հետ համաձայնեցնել առանձին հարցեր` վերահսկելով հանձնարարությունների կատարման ժամանակացույցը։
  • Ապահովել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի վարումը` վերոնշյալ գործառույթների ապահովման ընթացքում:
  • Ապահովել փաստաթղթաշրջանառությունը, ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ընդունումը և հաշվառումը, ղեկավարի հանձնարարությամբ ելից նամակների և փաստաթղթերի կազմումը, տնօրենի այլ ծառայողական հանձնարարությունների կատարումը:
  • Իրականացնել տնօրենին անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության հավաքագրում, ղեկավարի համար պատրաստել անալիտիկ և տեղեկատվական նյութեր։

Պահանջներ

  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Microsoft Office փաթեթի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Արագ սովորելու և երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն,
  • Բանակցություններ վարելու և վերլուծություններ իրականացնելու զարգացած հմտություններ։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ Դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։

Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր)

Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում