Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

SAS FOOD COURT

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 22.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՍԱՍ Գրուպը աշխատանքի է հրավիրում բարձր պրոֆեսիոնալիզով հմուտ մասնագետների՝ ադմինիստրատիվ օգնականի հաստիքը զբաղեցնելու համար: Աշխատանքի գրաֆիկը (11:00-ից - 19:00):

Պարտականություններ

  • Կառավարել գրառումները, մուտքային և ելքային նամակները
  • Աջակցել տնօրենին ադմինիստրատիվ առաջադրանքներում
  • Պատասխանել հեռախոսազանգերին և հանդիպումներ կազմակերպել
  • Կատարել ինտերնետային որոնումներ և պատասխանել էլեկրտոնային փոստի հարցերին
  • Կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
  • Տնօրենի հանձնարարությամբ կատարել հարակից այլ առաջադրանքներ

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն, ազնվություն և նվիրվածություն
  • Միջանձնային և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ
  • Նմանատիպ պաշտոնում նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական նամակի վերնագրում նշելով՝ «Ադմինիստրատիվ օգնական» հաստիքը: Հարցերի դեպքում զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարներով։

Աշխատանքային օրեր Հնգօրյա ժամեր 11:00-ից - 19:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում