Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 25.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում Ադմինիստրատիվ օգնականի, ով իրականացնելու է ամենօրյա ադմինիստրատիվ աշխատանք, ներկայացնելու է ցուցասրահի պրոդուկտները ընկերության ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հյուրերին և այցելուներին։

Պարտականություններ

  • Դիմավորել ընկերության հյուրերին ու այցելուներին և ուղղորդել համապատասխան ստորաբաժանումներ
  • Պատասխանել հեռախոսազանգերին
  • Իրականացնել նամակագրություն և այլ ադմինիստրատիվ աշխատանք
  • Ընկերության այցելուներին և հյուրերին ներկայացնել ֆաբրիկայի՝ ցուցասրահում առկա պրոդուկտները
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել և իրականացնել հյուրասիրություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ռուսերենի լավ իմացություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր (պարտադիր է)
  • Գրավոր և բանավոր գրագետ հաղորդակցման հմտություն
  • Կոկիկ, ներկայանալի տեսք
  • MS Office փաթեթի իմացություն, մասնավորապես Excel, Word
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Վաճառքի, սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը նախընտրելի է, բայց ոչ պարտադիր
  • Արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00

Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3 (Երևան տոնավաճառի տարածքում)

Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում նշելով «Ադմինիստրատիվ օգնական»։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում